Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Նա ավելի խեղճ է, երբ կերակրում է աղջկան, քան երբ կրակոցների միջից փախցնում էր նրան»

«Նա ավելի խեղճ է, երբ կերակրում է աղջկան, քան երբ կրակոցների միջից փախցնում էր նրան»
17.11.2016 | 14:58

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչ» ֆիլմը նոյեմբերի 17-ից մեծ էկրաններին է: «Մոսկվա» կինոթատրոնի շենքի ներսում գտնվող «Մոնրո» սրճարանում լրագրողները հանդիպեցին ռեժիսորի և դերասանական կազմի հետ:

Վերջին բնակչին` Աբգարին, մարմնավորում է Ալեքսանդր Խաչատրյանը: Ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, որ հայի կերպարը խեղճ է ներկայացվել:


«Նա ավելի խեղճ է, երբ կերակրում է աղջկան, քան երբ կրակոցների միջից փախցնում էր նրան: Մարդ է` իր զգացմունքներով, իր երազներով, իր կորցրածով ու շահածով, չեմ կարծում, թե խեղճ է,- ասաց ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:- Յուրգան նրա աղջիկը չէ, բայց Աբգարը շարունակում է ապրել հայաթափված, ադրբեջանցիներով բնակեցված գյուղում, որ փնտրի նրան: Բացի այդ` չի ուզում թողնել իր տունը, իր ծննդավայրը, դա խեղճ մարդուն բնորոշ չէ»:


Աբգարը աղջկան գտնում է ադրբեջանցի ընկերոջ օգնությամբ: Յուրգան ականատես է եղել, ինչպես է կատաղած ամբոխը ամուսնուն սպանում: Նա հոգեկան խանգարում էր ստացել ու հոսպիտալացվել: Աբգարը ընկերոջը պատմում է, որ մի լիտվացի բուժքույը կրակների միջից փրկել է իրեն: Յուրգան այդ բուժքրոջ աղջիկն է:


Ֆիլմի վերջում աղջկա հետ սահմանն անցնելիս Աբգարը մնում է կրակի մեջ: Ալեքսանդր Խաչատրյանը նկատում է, որ Աբգարին կրակների միջից են հանել. նա, ով պետք է այրվի, նա չի խեղդվի ջրի մեջ:
ՈՒշագրավ է, որ Աբգարն ու Յուրգանը իրական կերպարներ են: Նրանք կարողացել են փախչել ադրբեջանցիներով բնակեցված գյուղից և ներկայումս ապրում են Հայաստանում:
Ադրբեջանցիների վայրագություններին զուգահեռ ձգվում են Աբգարի և նրա նախկին ադրբեջանցի ընկերոջ բարեկամական հարաբերությունները: Մեր` «Շատ չէ՞ արդյոք շեշտադրված հայի և ադրբեջանցու բարեկամությունը» հարցին ի պատասխան Ալեքսանդր Խաչատրյանն ասաց, որ մարդու մնալու պատգամ կա, հոգին չկորցնելու, եղբայրության խնդիր չկա: Նշեց նաև, որ մարդասիրության ֆոնին կատարվող իրադարձությունների հիման վրա հրեաները նկարահանեցին «Շինդլերի ցուցակը» ֆիլմը մի գերմանացու մասին, որ հազարավոր հրեաների էր փնտրել, երբ նույն ժամանակահատվածում 7 միլիոն հրեա էր կոտորվել գերմանացիների ձեռամբ:


Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է լիտվացի դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն: «Վերջին բնակիչը» կմասնակցի փառատոների, արդեն առաջադրվել է 74-րդ «Ոսկե գլոբուսին»: Այն 5 երկրների՝ Հայաստանի, Լիտվայի, Շվեդիայի, Լիբանանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների համատեղ արտադրություն է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ